Օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կնետրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 22-ի գիշերը, 23-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-17 մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ին աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ