«Պատկերացրեք զինվորի, որ ապրել-մեռնելու կռիվ է տալիս, իսկ Երևանում հավաքվել են ամուր կազմվածքով ու Ռեմբոյի դաջվածքներով տղերք և միտինգ են անում».Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին․ «Ես կիսում եմ ձեր տեսակետները և մտահոգությունները ՀԱՊԿ-ի անարդյունավետության մասով, խաղաղ ժամանակներում քանիցս ինքս եմ առաջարկել կասեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որը հնարավորություն կտա ապահովել մեր անվտանգությունը ժամանակակից զինատեսակներով: Բայց պատերազմական իրավիճակում ամենակարևորը զինվորին աջակցելն է։ Պատկերացրեք զինվորի, որ ապրել-մեռնելու կռիվ է տալիս, կողքին հերոս ընկերներ կորցնելով, իսկ Երևանում հավաքվել են ամուր կազմվածքով ու Ռեմբոյի դաջվածքներով տղերք և ՀԱՊԿ-ից դուրս գալու միտինգ են անում։

Զինվորի արձագանքը հաստատ ոսկեղենիկ հայերենով է լինելու, որովհետև իր համար պայքարը խրամատում է, իր կողքին։ Ես համոզված եմ, որ պատերազմական իրավիճակներում միտինգ անելը Հայրենիք պաշտպանելու լավագույն միջոցը չէ և դեմ եմ նման քայլերին։ Խնդրում եմ ներել, որ ձեր սպասելիքները չարդարացրի, բայց ես այդպես եմ մտածում, և դա քննարկման ենթակա չէ»:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ