«Գերմանիան հատել է կարմիր գիծը՝ Ուկրաինային մատակարարելով մահաբեր զենք».ՌԴ դեսպան

Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը Բեռլինին մեղադրել է սեփական արտադրության մահաբեր զենք Կիևին մատակարարելու համար։ Դիվանագետը կարծում է, որ Գերմանիան այսպիսով հատել է կարմիր գիծը։ Այս մասին նա հայտնել է «Իզվեստիային»։

«Ուկրաինական ռեժիմին գերմանական արտադրության մահաբեր զենք մատակարարելու փաստը, որն օգտագործվում է ոչ միայն ռուս զինվորականների, այլև Դոնբասի խաղաղ բնակչության դեմ, կարմիր գիծ է, որը գերմանական իշխանությունները չպետք է անցնեին։ Այդ թվում՝ հաշվի առնելով Գերմանիայի բարոյական և պատմական պատասխանատվությունը մեր ժողովրդի հանդեպ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի հանցագործությունների համար»,- նշել է Նեչաևը։

Ուկրաինան զենքով ապահովելը, Ռուսաստանի ներկայացուցչի կարծիքով, Գերմանիայից պահանջում են ՆԱՏՕ-ի անգլո-սաքսոնական դաշնակիցները։ Նա դա անվանել է ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում, և կանխատեսել է, որ նման ռազմավարությունից զոհերի թիվը կաճի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ