Ռուբենի ցինիզմին ու ստորությանը, ով, իրականում, Լևոն Հայրապետյանի կապերի շնորհիվ էր ոտքի կանգնել և շատ բաների համար էր պարտական նրան

Ռոման Բաղդասարյանը գրում է.

Մոսկվա, 2018 թվ։
Այս լուսանկարը ես արել եմ Լեւոն Հայրապետյանի տանը ՝ ուղիղ եթերում նրա դստեր ՝ Անժելիկա Հայրապետյանի հետ, հարցազրույցից հետո։
Անժելիկան լուսավոր ու հրաշալի մարդ է, ում հետ մենք շատ հաճելի զրույց ունեցանք ։ Մեր հարցազրույցը ՖԲ-ում դիտել են մոտ 400 000 մարդ, որը շատ է բարկացրել ղարաբաղյան հանցավոր կլանին ։
Հայրապետյանի դստերը սկսել են սպառնալ, որ եթե նա շարունակի ինձ հարցազրույց տալ ու գաղտնիքներ պատմել, ապա նրա վերջը լավ չի լինի ։
Հարյուրավոր գաղտնիքներ ես այն ժամանակ իմացա, բայց այսօր ուզում եմ կանգ առնել մի կարևոր նրբության վրա ։
Շատերն ինձ հարցնում են, թե ինչու եմ քննադատում Ռուբեն Վարդանյանին։
Պատասխանում եմ ՝ շատ պատճառներով, բայց գլխավորն այն է, որ հարցազրույցի ժամանակ Անժելիկան ուղիղ եթերում պատմեց հրեշավոր բաներ ։
Պարզվեց, որ երբ Լևոն Հայրապետյանը փորձանքի մեջ է ընկել և դատավարություն է սկսվել, Ռուբեն Վարդանյանը ոչնչով չի օգնել։
Լևոն Հայրապետյանը օրը 5 անգամ զանգել է Ռուբենին, բայց նա հեռախոսը չի վերցրել ։

Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ էր և բառացիորեն հեկեկում էր վիրավորանքից ու ցավից, նա չէր հավատում Ռուբենի ցինիզմին ու ստորությանը, ով, իրականում, Լևոն Հայրապետյանի կապերի շնորհիվ էր ոտքի կանգնել և շատ բաների համար էր պարտական նրան ։

Բայց ահա եկել են սև օրեր Հայրապետյանի համար և Վարդանյանը ձևացրել է, թե նրան չի ճանաչում ։
Տանջանքի և արցունքների ամբողջ ընթացքում չվերցնել հեռախոսը և ոչնչով չօգնել, անմարդկային վերաբերմունք է, որին արդարացում չկա:

Այնպես որ, նրանք, ովքեր ինձ հարց են տալիս, ահա և պատասխանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ