«Սա զուգարանի պատ չէ. իմ էջում հայհոյանքները պետք է հանվեն». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ուշ գիշերին Facebook- ի իր նորաբաց էջում ամփոփել է օգտատերերի գրառումները՝ բաժանելով դրանք երեք խմբի. աջակիցներ, հայհոյողներ և անիծողներ, քննադատողներ:

«Շնորհակալություն իմ աջակիցներին, ձեր աջակցությունն ինձ ոգևորում է: Երկրորդ խմբի մասին հետևյալը կասեմ. ես երբեք հայհոյանքներին ու անեծքներին չեմ պատասխանում, ընդամենը նշեմ, որ իմ էջում բոլոր հայհոյանքները պետք է հանվեն, որովհետև սա զուգարանի պատ չէ, պաշտոնական էջ է: Ինչ վերաբերում է երրորդ խմբին, բազմակարծություն է, բնական եմ համարում»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ