51-ամյա տղամարդը զանգահարել է որդուն և ասել, որ պատահաբար սպանել է նրա մորը։

Սինգապուրի քաղաքացին սպանել է կնոջը Բրիտանիա զբոսաշրջային ուղեւորության ժամանակ: Տղամարդու խոսքով` ինքը հոգնել էր կնոջ խոսալուց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Նյուքասլի Քաունթի հյուրանոցում։ Ամուսնական զույգը եկել էր Անգլիա՝ այցելելու իրենց որդուն, ով սովորում է տեղի համալսարաններից մեկում։ Մի օր 51-ամյա տղամարդը զանգահարել է որդուն և ասել, որ պատահաբար սպանել է մորը։

Դատավարության ժամանակ կասկածյալն ասել է, որ չի ցանկացել սպանել կնոջը։ Տղամարդն ասել է, որ հոգնել էր կնոջ բողոքները լսելուց, և որոշել էր բարձով լռեցնել նրան։ Երբ կինը դադարել է պատասխանել, սինգապուրցին հասկացել է, որ նա մահացել է։

Սակայն թագավորական դատախազը կարծում է, որ տղամարդը կարող էր միտումնավոր խեղդամահ անել կնոջը։ Կատարված հանցագործության համար սինգապուրցուն սպառնում է ցմահ ազատազրկում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ