Նարինե Աբգարյանը ՌԴ-ում վաճառքի թվով գերազանցում է Ջոան Ռոուլինգին

Հայազգի գրող Նարինե Աբգարյանը ՌԴ-ում գրքերի վաճառքների քանակով գերազանցում է բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգին:

Ինչպես հայտնում է «Լիտրես» գրախանութը, Նարինե Աբգարյանը երկրորդ տեղում է հայտնվել լավագույն 3 օտարերկրացի գրողների շարքում, առաջատարը ամերիկացի գրող Վի Քիլանդն է:

Նարինե Աբգարյանը հայազգի ռուսալեզու գրող է, «Տասնամյակի լավագույն մանկական հեղինակ» մրցանակի դափնեկիր: Աբգարյանի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Մանյունյան», ինքնակենսագրական գիրք է (2010թ․), որը գրողին «Տարվա ձեռագիր» մրցանակն է բերել։

«Մանյունյաով» Աբգարյանը ընդգրկվել է «Մեծ գրքի» (ռուսական գրական մրցանակ) երկար ցուցակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ