«Ուսանողների վրա դուռ փակող ռեկտորը չի կարող պաշտոնավարել»․ վարչապետը զայրացավ

Այն ռեկտորները, որ բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն:

Մարտի 25-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իր հստակ դիրքորոշումն է:

«Թող սեղաններն ու բազկաթոռները ճանկռտեն, բայց ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարությունը անելիք չունեն, թող գնան գտնեն այլ անելիք, այլ առաքելություն:

Հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և շարունակվելու է այս պահանջով»,- ասաց Փաշինյանը:

«Սա քաղաքական որոշում է, այո´, մի շաբաթ այս կողմ կամ այն կողմ, կիրագործվի, որևէ մեկը չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ