«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր

Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը կառուցողական և արդարացի առաջարկ է արել՝ Հայաստանին տալ Արծվաշենի անկլավը։

Արծվաշենը գտնվում է Գետաբեկի շրջանի տարածքում, սակայն նախկինում համարվում էր Հայկական ԽՍՀ անկլավը Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։

Ղարաբաղյան առաջին պատերազմի սկզբին գյուղն ամբողջությամբ գտնվում էր հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, սակայն 1992 թվականի օգոստոսի 9-ին ադրբեջանական զինուժը գրավել է գյուղի տարածքը։

Մուսաբեկովի հայտարարությունը քննարկումների առիթ է տվել։ Ադրբեջանական Haqqin․az լրատվական կայքնել էլ իր տելեգրամյան ալիքում հարցում է անցկացնում՝ արդյո՞ք պետք է Արծվաշենը տալ Հայաստանին, ինչպես առաջարկում է պատգամավորը։

Այս պահի դրությամբ (ժամը 15։00-ի դրությամբ) 35%-ը ցանկանում է պայմանավարովածության գալ։

Հարցման մեջ կա ծաղրական տարբերակ, որում առաջարկվում է պատգամավորին հանձնել Հայաստանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ