«Տնայնագործ մոքիրը»․ համացանում ծաղրում են Վանեցյանին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Պատգամավորի մանդատը վայր դնելու պատճառների մասին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը Ֆեյսբուքում է գրել։ Ասում է՝ այդ քայլին է գնացել, քանի որ, կարծում է, որ Ազգային ժողովը դադարել է լինել իշխանափոխության հասնելու արդյունավետ հարթակ. — «Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։ Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ, այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։

Ի դեպ, Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրը համացանցում հայտնվելուց հետո օգտատեերը շարունակ ծաղրում են նրան՝  վանկարկելով  «տնայնագործ մոքիրը», «անպատիվ մոքիրը», «առանց մանդատ մորքուր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ