2020 թվականին առաջին թռչող մեքենան կհայտնվի վաճառքում

Սլովակյան AeroMobil ընկերության թռչող ավտոմեքենան, որը ներկայացվել է Մոնակոյում անցկացված Top Marques ցուցահանդեսի ժամանակ, իր առաջին գնորդներին կհասնի 2020 թվականին:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, մեքենայի ստեղծման շուրջ աշխատանքներ են տարվում 25 տարի շարունակ: Թարմացված նախատիպը ներկայանում է 6 մետր երկարությամբ և 2.2 մետր լայնությամբ` ծալված թևերի դեպքում:

Մեքենայի սրահը նախատեսված է երկու անձի համար, առավելագույն թռիչքային քաշը կազմում է 950 կգ: Օդում շարժման արագությունը կազմում է 260 կմ/ժամ: 90 լիտր տարողությամբ բաքի պարագայում թռիչքի հեռավորությունը հավասար է 750 կմ-ի:

Ճանապարհին այն 160 կմ/ժամ արագություն է զարգացնում: Թռիչքն իրականանում է 130 կմ/ժամ արագության պարագայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ