ԻՔՄ թիմն այսօր չի իրականացնելու ընդդիմության շարժման հանրահավաքի մասնակիցների հաշվարկ

Այսօր՝ մայիսի 6-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը չի իրականացնելու ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման՝ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 1-ից անցկացվող ամենօրյա ցույցի մասնակիցների քանակի հաշվարկ:

Այս մասին ասվում է ԻՔՄ էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հաշվի առնելով վերջին երեք օրերի հաշվարկների համեմատաբար միանման արդյունքները, տեխնիկայի պրոֆիլակտիկ սպասարկման և թիմին հանգստի հնարավորություն տալու անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել չնկարահանել մայիսի 6-ի հանրահավաքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ