«Ոչ մի հետ քայլ , միայն առաջ».Զելենսկին դիմել է բանակին

Ուկրաինան այժմ գտնվում է Ռուսաստանի հետ պատերшզմի նոր փուլում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր ելույթի ժամանակ

«Մենք հիմա տեսնում եք, որ չենք նահանջում և այսօր արդեն նոր փուլ է: Այո ինչ-որ տեղ մենք կանգնած ենք, ինչ-որ տարածքներ արգելшփակված են, այնտեղ մենք սպասում ենք մեր կողմից համապատասխան տեխնիկայի , որպեսզի սեղմենք, գնանք առաջ, իսկ որոշ տարածքներում մենք առաջ ենք գնում։ Ուստի ոչ մի քայլ հետ»,- հորդորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ ամեն ինչ միանգամից անհնար է, նախ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել պատերшզմը դադարեցնելու համար, իսկ հետո ուժի մեջ կմտնի դիվանագիտությունը։

«Առաջին փուլը արդեն կա , մենք դա արեցինք՝ կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը։ Մենք արեցինք դա: Երկրորդ փուլն այն է, որ Ռուսաստանը հնարավորինս դուրս գա մեր տարածքից։ Հիմա մենք գտնվում նք երկրորդ փուլում»,- ասել է Զելենսկին։

Երրորդ փուլը, ըստ Զելենսկու, կլինի տարածքային ամբողջականության առավելագույն վերականգնումը. «որտեղ դուք կարող եք գտնել որոշակի փոխզիջումներ՝ մարդկային, խոսքերով երկխոսության շնորհիվ, ոչ թե զ-ենքի։ Այնտեղ Ուկրաինան դա կանի, բայց ցույց տալով իր դիրքորոշումը որպես իրավահավասար գործընկեր ցանկացած երկխոսության մեջ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ