Քաղաքաապետ Հայկ Մարությանը կեսգիշերին տիկնոջ հետ հիվանդանոց է այցելել` տուժածներին տեսակցության

Հայկ Մարությանը տիկնոջ  հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժածին։

Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է ստացել։

Քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար և խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը:

Ինչպես արդեն նշել էինք, արդեն 2-րդ օրն է ինչ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ  Օպերայի հարակից տարածքում իրականացվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

Իսկ այսօր սրճարանների աշխատակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ:

տեսանյութը՝  armlur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ