«Ճիվաղ, մոռացա՞ր թե ինչ բերիր հայերի գլխին» Ուսպենսկայան Զելենսկուն

Ռուս-ուկրաինական պատերազմ (2022), զինված հակամարտություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմամբ։ Պատերազմին նախորդել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին (UTC+3) նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ են սկսվել Ուկրաինայի տարբեր վայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում[6]։ Ռուսական զորքերը ներխուժեցին ուկրաինական տարածք՝ Ռուսաստանի մայրցամաքային տարածքից, Բելառուսից և Ղրիմից։ Միևնույն ժամանակ, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ այս ռազմական գործողությունների հիմնական նպատակը Ուկրաինայի՝ որպես պետության կազմալուծումն է։ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։

Ռուսաստանի ներխուժումը արժանացավ միջազգային համատարած դատապարտմանը, ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, մինչդեռ Ռուսաստանում հակապատերազմական բողոքի ցույցերն ուղեկցվեցին զանգվածային ձերբակալություններով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ