«Крым наш» Վանեցյանը հրաժարվում է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել ԱՄՆ, վախենում է ռուսները կնեղանան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալեն Սիմոնյանը մեկնում է ԱՄՆ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարները, իշխող ուժի պատգամավորներից մեկը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները:

Սակայն ըստ մեր  հավաստի աղբյուրների վերջին պահին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր վանեցյանը հրաժարվել է մեկնել ԱՄՆ։

Խնդիրը կայանում է նրանում, որ  ռուսական կողմին ամեն կերպ հաճոյացող, «Крым наш» հայտարարող Արթուր Վանեցյանը, ով  ժամանակին հպարտանում էր նաև Կադիրովի հետ լուսանկարներով, վախենում է, որ հանկարծ իր ԱՄՆ մեկնումը կարող է  ռուսների  դուրը չգալ։

Երազանքներով ապրող Վանեցյանին թվում է, թե հենց ինքն է հանդիսանում ռուսական կողմի սրտի վարչապետացուն, իսկ իր ԱՄՆ մեկնումը կարող է հետագայում խափանել իր վարչապետ դառնալու նպատակները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ