Հայտնի է թե երբ կսկսվի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հունվար ամսվա վճարման գործընթացը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հունվար ամսվա վճարման գործընթացը կիրականացվի հունվարի 14-ից: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Նպաստը վճարվում է այն ծնողներին, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ և գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Վարձու աշխատող հանդիսացող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

– խնամքի արձակուրդը սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդը սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,

– դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդը սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում է նաև գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողին (եթե երեխան ծնվել է 2020թ․ հուլիսի 1-ին կամ հետո), որը երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ՝ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ