Թալանել են Աղվան Հովսեփյանի տունը. հափշտակել են թանկարժեք խմիչքներ և հուշանվերներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով:

Այդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ