Հրապարակում տոնածառ տեղադրելու վերաբերյալ հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում

Օրերս Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը հայտարարեց, որ քննարկվում է Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ տեղադրելու հարցը: Ըստ Հակոբ Կարապետյանի՝ հավանաբար տոնածառը կտեղադրվի:

Այս հայտարարությունը քննարկումների տեղիք տվեց. մարդկանց մի մասը, քննադատելով որոշումը, նշում են, որ իրավունք չունենք քաղաքի կենտրոնում տոնածառ դնել, քանի որ դա կնշանակի անարգել մեր զոհերի հիշատակը: Կան նաեւ հակառակ կարծիքներ, այն, որ անկախ կատարվածից, քաղաքը պիտի համեստ ձեւով տոնի Նոր տարին, երեխաների համար էլ պետք է տոնածառը տեղադրվի:

Երեկ Երեւանի ավագանու նիստի ժամանակ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ևս անդրադարձել էր հարցին: «Հասկանալով հարցի էմոցիոնալ նրբությունները՝ ուզում եմ ասել, որ կազմակերպվող միջոցառումները երեխաների համար են, հատկապես այս տարի՝ պատերազմից մեկ տարի անց այն ճիշտ կլինի տեղադրել: Եթե նույնիսկ լինեն այլ քաղաքական շահարկումներ՝ ուղղված քաղաքային իշխանությանը՝ այդ որոշման հետ կապված, ապա այդ առումով էլ մենք մեր կարծիքը հրապարակային կարտահայտենք: Եթե այն կօգնի, որ այդ որոշումը կայացվի, մենք կլինենք ուրախ»,- ասել էր նա:

Հանրապետության հրապարակում տոնածառ տեղադրելու վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու ի՞նչ դիրքորոշում ունեն նրանք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ