Կորոնավիրուսով վարակվելուց որքան ժամանակ անց պետք է պատվաստվել կամ թեստ հանձնել

Հակամարմինների հաստատված սահմանաչափ, որոնք որ մեզ կպաշտպանեն կորոնավիրուսային վարակից, այս պահին չկան, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ այսօրվա ասուլիսի ընթացքում։

Նախարարի խոսքով, այդ իսկ պատճառով առողջապահության նախարարությունը առաջնորդվել է պատվաստումները խթանելու քաղաքականությամբ, որն անհրաժեշտ է համարում։

«Հիվանդանալուց հետո մենք տվել ենք եռամսյա ժամկետ, որպեսզի քաղաքացին 3 ամիսների ընթացքում չունենա անհրաժեշտություն ՊՇՌ թեստ կամ պատվաստվելու։ Սակայն 3 ամիս անց այս պահանջը մտնում է ուժի մեջ»,- ասաց Ավանեսյանը։

Ասուլիսի շրջանակներում նա ասաց, որ վարակը շարունակում է մուտացվել, այդ պատճառով որոշ երկրների քաղաքացիների մուտքը կարգելվի Հայաստան, եւ նախարարը հուսով է, որ պատվաստանյութերը արդյունավետ կլինեն նաեւ կորոնավիրուսի նոր շտամի դեպքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ