87 մլն դոլար՝ քովիդի դեմ պայքարում. ինչպես է պետությունը ծախսել գումարը

Արդեն մոտ 1 տարի 8 ամիս կորոնավիրուսը առողջապահական համակարգը շարունակում է լարված պահել: Դառնալ անձնական ու մարդկային ողբերգությունների պատճառ, միևնույն ժամանակ ֆինանսական բեռ՝ պետության վրա:

Համավարակը մեր երկրում տարածվելուց՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021-ի հոկտեմբերի 14-ը, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 276 հազար 666 դեպք: Նրանցից 72. 017-ը հոսպիտալացվել է:

Նույն ժամանակահատվածում համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների նպատակով միայն առողջապահության նախարարության ծախսերը կազմել են ավելի քան 41 միլիարդ 575 միլիոն (41,574,543,706) դրամ, որը համարժեք է շուրջ 87 միլիոն դոլարի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ