ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին

Հոկտեմբերի 17-ին՝ Գյումրի, Գորիս և այլ համայնքների տեղական ինքնակավարման մարմինների ընտրությունների օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների մշտադիտարկում, ինչպես նաև ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը:

Օրվա ընթացքում համատեղ աշխատանք է իրականացվել ԿԸՀ-ի հետ՝ կապված քաղաքացիների ընտրական իրավունքների երաշխավորման հետ:

ՄԻՊ-ը նշում է, որ արձանագրված խնդիրները կամփոփվեն և իրավասու մարմիններին կուղարկվեն գրություններ, այդ թվում՝ կապված Տեղ համայնքում ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման հրապարակային տվյալները ստուգելու, Ոստիկանության կողմից Գորիս քաղաքում «Առուշ Առուշանյան դաշինքի» շտաբի մուտքը փակելու հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ