«Ժողովրդի կողմից տրված «պողպատե մանդատը» իրացվելու է, անկախ նրանից, թե ինչ կեղծիքներ կհորինեն լափամանից կտրված բորենիները…».Հայկ Ստեփանյան

Հասարակական գործիչ, Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հերթական ապատեղեկատվությունը շրջանառության մեջ դնելով հեղինակավոր՝ քիչ թե շատ վստահություն ներշչող ռադիոկայանը վնաս է հասցնում միմիայն ինքն իր վարկանիշին։
Ըստ մշակված պլանի անհիմն և ակնհայտ ոչ ճշմարիտ նյութը տեղադելուց հետո անմիջապես գործի են անցնում մեզ բոլորիս հայտնի նախկին օլիգարխիային պատկանող «ֆեյքնյուզերը», ոոնք փորձում են հանրությանը համոզել, թե մեր իշանությունը անում է այն, ինչ արել են իրենց տերերը ժամանակին։ Իսկ ավելի «տպավորիչ» լինելու համար դեղին մամուլը առանցքում դնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունը։
Իսկ իրականում Ալեն Սիմոնյանին անհիմն մեղադրող նախկին թալանչիները իհարկե չեն կարող որևէ նպատակի հասնել մի պարզ պատճառով՝ հանրությունը շատ լավ ճանաչում է բոլորին։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի Քաղաքացին վստահում է իշխող թիմին և ավելին, օժտում է «պողպատե մանդատով» նաև այն բանի համար, որպեսզի մեզ թալանելու մեջ մեղադրող իրական թալանչիները պատասխան տան օրենքի առաջ։
Այո՛, Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտելու է թալանչիների կլանի գործած ապօրինությունները և մեղավորները կրելու՛ են հասանելի պատիժը։ Իսկ ճղճիմ փորձերը մեզ վրա ցեխ նետելու ձախողվելու են և դրանից միայն նրանք են ցեխոտվելու։
Ժողովրդի կողմից տրված «պողպատե մանդատը» իրացվելու է, անկախ նրանից թե ի՞նչ կեղծիքներ կհորինեն լափամանից կտրված բորենիները։
Նրանց լափածի մասին վաղուց հայտնի է մեր հանրությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ