Սաակաշվիլին պատմել է, որ մինչև ձերբակալությունը հասցրել է ընդամենը մեկ խինկալի ուտել

Վրաստանում գրեթե երկու շաբաթ առաջ ձերբակալված այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ մինչեւ ձերբակալվելը հասցրել է հայրենիքում ուտել միայն մեկ խինկալի:

Սոցցանցերում ավելի վաղ հրապարակվել էր Թբիլիսիի բնակարանում Սաակաշվիլիի ձերբակալության տեսագրությունը ։ Ձայնագրության մեջ նկատելի էր, որ սեղանին դրված էր խինկալիի տուփն ու սպիրտային խմիչքները։

«Ես այցելել եմ Բաթում, Քութայիս, Փոթի, Լանչխութի, մի քանի տեղ Սամեգրելոյում (Վրաստանի արևմուտքում գտնվող տարածաշրջան – խմբ.)։ Ես փորձեցի լոբիանիին, նախքան ձերբակալությունը պատվիրեցի խինկալի: Ցավոք, հասցրեցի միայն մեկ հատ ուտել», – վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը տված գրավոր հարցազրույցում ասել է քաղաքական գործիչը։

Սաակաշվիլիի խոսքով, երբ ինքը սոցցանցերում հրապարակել էր Բաթումից առաջին տեսանյութը, նա վստահ էր, որ իրեն շուտով կձերբակալեն, քանի որ նկարահանումն արվել է այն վայրից, որտեղ տեղադրված են բազմաթիվ տեսախցիկներ: Բացի այդ, Սաակաշվիլին «անարդարության զոհ» է անվանել երեք քաղաքացիների, որոնք ձերբակալվել են Վրաստան իր ապօրինի մուտք գործելու գործով, քանի որ օգնել են նրան անցնել սահմանով:

Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին, հայրենիքում նա մի քանի քրեական գործերով է անցնում։ Նախկին նախագահին հեռակա դատապարտել են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաակաշվիլիին դատապարտել են 3 տարվա, երկրորդում ՝ 6 տարվա ազատազրկման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ