Արաբկիրում ապամոնտաժվել են օրինական հիմք չունեցող տասնյակ գովազդային պաստառներ, վահանակներ և դրանք կրող մետաղյա կոնստրուկցիաներ

Արաբկիրի շենքերը, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և Արաբկիր վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում ապամոնտաժվել են օրինական հիմք չունեցող տասնյակ գովազդային պաստառներ, վահանակներ և դրանք կրող մետաղյա կոնստրուկցիաներ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ