Ադրբեջանի ոստիկանները երկու իրանցի վարորդի են ձերբակալել Գորիս-Կապան մայրուղու վրա

Ինչպես հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը ՝ հղում անելով իր աղբյուրներին, ադրբեջանական կողմը հայտնել է, որ վարորդները ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ: Նրանց հետ բացատրական աշխատանքներ են տարվում: Ոստիկանությունը նրանցից պահանջում է տnւգшնք վճարել:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էսհան Զահիդովը հայտնել է, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարների երկու վարորդի են ձերբшկшլել:

«Այդ մեքենաների վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն `համաձայն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության»,- վերջնիս խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ