Գերիներին 10 վայրկյան են տվել սնվելու համար, հետո ուտելիքը գցել են աղբամանը. Թաթոյանի ելույթը` գերիների խոշտանգումների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երեկ կայացած ասուլիսից մի հատված, որտեղ նա ներկայացնում է Ադրբեջանում պահվող հայ գերիների և ռազմագերիների պահման պայմանների և կրած տառապանքների մասին:

«Հայ գերիները՝ զինվորականներն ու քաղաքացիական անձինք, համատարած ենթարկվել են համակարգային խոշտանգման:

Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր և սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերուն պահելով սոված վիճակում, այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։

Եղել են դեպքեր, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու համար, դրանից հետո, անկախ նրանից՝ հասցրել է ուտել, թե ոչ, վերցրել ու գցել են աղբամանի մեջ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն։

Այս ամենն ապացույցվում է կոնկրետ փաստերով, բարձր հավաստիության վերլուծությամբ, որոնք շարադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ արտահերթ զեկույցում:

Դաժանությունների վերաբերյալ մի շարք դեպքերի նկարագրություններ առկա են իմ հիմնական ելույթում»,- կից գրել է Թաթոյանը։

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ