Պուտինն ու Միշելը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵՄ խորհրդի ղեկավար Շարլ Միշելը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը։ Այդ մասին Միշելը բանակցությունների ավարտին գրել է Twitter-ի իր օգտահաշվում։

«Կարծիքներ ենք փոխանակել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ վստահության ամրապնդմանն ու երկխոսությանն ուղղված ջանքեր են անհրաժեշտ», — գրել է Միշելը։

ԵՄ խորհրդի ղեկավարի խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում ինքը մեկ անգամ ևս վերահաստատել է Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև դատապարտել է Բելառուսի՝ անօրինական ներգաղթը ԵՄ անդամ պետությունների դեմ որպես ճնշման գործիք օգտագործելուն ուղղված քայլերը։

Կրեմլի պաշտոնական կայքի համաձայն՝ Ռուսաստանի նախագահը Միշելի խնդրանքով ներկայացրել է նոյեմբերի 9-ի հունվարի 11-ի եռակողմ հայ-ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ