Կառավարությունը նախատեսում է իրականացնել համայնքների միավորման 37 ծրագիր

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Գործադիրն օրակարգը սկսեց համայնքների խոշորացման թեմայով: Օրենքում նախատեսվող փոփոխությամբ 441 բնակավայր կմիավորվեն, կստեղծվի նոր՝ 37 միավոր համայնք: Նոր փնջեր ունենալու նպատակը՝ տարածքային համաչափ զարգացումն ապահովելն է՝ զեկուցեց ոլորտային նախարարը: Խոսելով դժգոհություններից էլ՝ հիշեցրեց՝ համայնքը չի փակվում, փոխվում է միայն կառավարման մոդելը ու դա չի ենթադրում, թե բարդանալու է բնակիչների կյանքը;

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար) — Բոլոր այն ծառայությունները, այն խնդիրները, տեղեկանք, հողի հարկ վճարել, գույքահարկ, բոլորը նորից մնում է համայնքում , մենք մեր բնակիչների համար լրացուցիչ դժվրություն չենք ստեղծում, որ նա անպայման պարտավորված լինի , կոնտրոն գնալ ինչ-ինչ հարցեր կարգավորեու համար:

Նոր միավորվող համայնքներում պետք է նաև նոր ավագանու ընտրություն լինի՝ արդեն մաքուր համամասնական ընտրակարգով, կուսակցական ցուցակներով՝ սա էլ ընդգծեց վարչապետը: Հարցը կարևորելով քաղաքական բարեփոխումների տեսանկյունից՝ Փաշինյանը նկատեց՝ քաղաքացիական վերահսկողության հնարավորությունը ՏԻՄ մարմիններում այս դեպքում էապես մեծանում է, իսկ քաղաքական տարբեր ուժերի ներկայացվածությունը՝ բալանսավորվում:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) — Ըստ էության, տեղական խորհդրանաներ են ձևավորվելու, եթե մեկը ստացելէ մեծամասնությունը, նա դառնաու է քաղաքապետ, մյուսները՝ ավաանու անդամ, որը կարծում են համայնքների կառավարումը կդաձնցի ավեել ներկայացուցչաիան:

Համայնքների խոշորացումը նաև տնտեսական կարևոր բաղադիչ ունի: Նախարարական կաբինետում վստահ են՝ այն կնպաստի ապակենտրոնացմանը, կբարձրացնի համայնքների պոտենցյալը:

Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) — Սուբվենցիայի հետ կապված մենք բազում խնդիրներ ենք ունենում փոքր համայնքների ծրագրերի մշակման պրոցեսում, մոծ ու միավորվածներում դա ավելի պակաս է, բայցի այդ մասնագետների պակաս ունենք ու կարողանում են այս դեպքում ներգրավվել ավելի որակյալ կադրերի:

Օրենքում փոփոխությունը պետք է նաև խորհդարանը հաստատի, չզեկուցվող հարցերից մեկով էլ կառավարությունը կդիմի ԱԺ-ին սեպտեմբերի 24-ին արտահերթ նիստ գումարելու համար: Վարչապետը հիշեցրեց՝ նախկինում առաջարկել էին խորոշացման հարցը կարգավորել նաև՝ համայնքներում՝ տեղական հանրաքվեի մեխանիզմով, սակայն, այն վիճարկվեց սահմանադրական դատարանում ու բարձր ատյանը դա հակասահմանադրական ճանաչեց: Հետևաբար՝ հարցը բացառապես քաղաքական դաշտում է, որոշումն էլ կայացված է՝ շեշտեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ