Հայաստանցիների 63%-ը գոհունակություն է հայտնել հունիսի ընտրությունների արդյունքների վերաբերյալ. ՄՀԻ

Հունիսին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս՝ հայաստանցիներն անվերապահորեն վստահում են խորհրդարանի վերջին ընտրության արդյունքներին։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած ամփոփ տվյալներն են:

Պարզ է դարձել նաև, որ առկա են «անվտանգության փխրուն միջավայրի» հետ կապված մտահոգություններ: Հայաստանցիների 63 %-ն իր գոհունակությունն է հայտնել հունիսին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Սթիվեն Նիքս, ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն — Ցանկացած ժողովրդավարության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ ցուցաբերած այսչափ գոհունակությունն արդեն իսկ ողջունելի զարգացում է: Գոհունակության նման աստիճանն առաջ է քաշում այն գաղափարը, որ հունիսին կայացած ընտրության արդյունքները ներկայացնում էին ժողովրդի կամքը:

Հարցին, թե կառավարությունն իր առջև ծառացած ո՞ր կարևոր հարցերին պետք է առաջնային կերպով անդրադառնա, հայաստանցիների 62 %-ն անվտանգության ոլորտում առաջացած հարցերի լուծումն է նշել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ