«Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ և արցախահայությանը մաղթում տոկունություն ու կամք՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար…». Սուրեն Պապիկյան

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Սուրեն Պպիկյանը:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Սուրեն Պապիկյանը նշեց. «Այսօր մեր բոլորի համար կարևոր և հիշարժան օր է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն և կամք՝ առկա
մարտահրավերներին դիմագրավելու համար»:

Նա նաև շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ