Ռուսաստանն ու Հայաստանը ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագիր կստորագրեն

Լյուքսեմբուրգում նախատեսված Լյուքսեմբուրգ-Ադրբեջան ֆուտբոլային խաղին ընդառաջ՝ ԱՔԱԹ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը, որն զբաղվում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, բողոքի ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների: Հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինա Ֆաբիանն ուշադրություն է հրավիրում նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների խնդիրներին: Ակտիվիստները կոչ են անում խզել կապերն Ադրբեջանի հետ՝ նույնիսկ սպորտային դիվանագիտության շրջանակում: Պահանջին միացել է Լյուքսեմբուրգի Կանաչների կուսակցության պատգամավոր Շառլ Մարկը: Լյուքսեմբուրգում Հայաստանի հյուպատոսը հայտնում է, որ ինչպես նախորդ երեք ցույցի ընթացքում, այս անգամ ևս մի քանի ադրբեջանցի փորձել է խոչընդոտել բողոքի ակցիային:

*****

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: Հայտարարել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Գրեխովը: «Նման նախագծեր քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ այժմ Ռուսաստանի և Տաջիկստանի Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անցնում է վավերացման գործընթացը: ԱՊՀ շրջանակում Հայաստանը և Ռուսաստանն արդեն ստեղծել են Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դրա գործարկմամբ՝ երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացվել, վերջինը՝ 2020-ի հուլիսին: Հակաօդային պաշտպանության ոլորտում հայ-ռուսական նոր համաձայնագրի բովանդակության վերաբերյալ ռուս պաշտոնյան մանրամասներ չի հայտնել:

*****

Հայաստանը Ռուսաստանի դաշնակից պետությունն է. երկու երկրներն ունեն շատ հարուստ երկկողմ օրակարգ՝ փոխայցելություններ, խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական գործակցության զարգացում՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու նշել. «Կան պայմանավորվածություններ, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը: Այս պայմանավորվածությունները հստակեցնում են բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների առաջարկները: Այս աշխատանքը մեկ օրվա չէ, այն ընթանում է»:

*****

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ադրբեջանցի իր գործընկեր Խալաֆ Խալաֆովի հետ քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև կնքված՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի ու 2021 թ. հունվարի 11-ի համաձայնությունների իրագործումը: Քննարկվել են նաև երկկողմանի օրակարգի արդիական հարցերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ