Ավազակային զինված հարձակում՝ «Երևան մոլ»-ում

Անհայտ անձը «Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող բանկերից մեկի մասնաճյուղում զինված հարձակում է կատարել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգ է ստացվել, և այս պահին խմբերը դեպքի վայրում են։

«Ներկա պահին դեպքի վայրում են ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը, այլ մանրամասներ դեռևս չկան»,- նշեցին ոստիկանությունից։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ անհայտ անձը շենքից դուրս գալիս վնասազերծվել է։

«Այժմ քննիչները դեպքի վայրում աշխատում են, զննություն է իրականացվում։ Փաստի առթիվ քննիչների կողմից նյութեր են նախապատրաստվում»,- նշեց Թադևոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ