ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ կորոնավիրուսը չի մշակվել որպես կենսաբանական զենք

ԱՄՆ հետախուզությունը հրապարակել է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ զեկույց, որում նշվում է, որ կորոնավիրուսը մշակված չէ որպես կենսաբանական զենք:

Այդուհանդերձ, ԱՄՆ հետախուզական ծառայությունները կոնսենսուսի չեն եկել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ: Կարծում են, որ երկու վարկածներն էլ (վարակված կենդանու հետ շփում և լաբորատոր միջադեպ լաբորատորիայում) ճշմարտանման են։

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը քննադատել է զեկույցը՝ նշելով, որ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելով կարող են զբաղվել միայն գիտնականները, այլ ոչ թե հետախուզության փորձագետները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ