«Քիչ առաջ ընտրվեցի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ…»․ Բաբկեն Թունյան

Քիչ առաջ ավարտված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընտրվեցի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Այս մասին գրել է Բակեն Թունյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ վստահության և այս կարևորագույն հանձնաժողովում որպես փոխնախագահ ինձ առաջադրելու համար:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այն հիմնական հարթակներից է, որի միջոցով կյանքի են կոչվելու մեր ծրագրերն ու բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման:

Առջևում շատ անելիքներ ունենք, այնպես որ, ի գործ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ