Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում կանցկացվի «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը

Գեղարքունիքի մարզում` Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։

Կառավարության որոշմամբ 25.7 մլն դրամ հատկացվեց մրցաշարի իրականացման համար: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը:

«Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` կանանց և տղամարդկանց ներգրավմամբ»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` 1-20-րդ տեղը զբաղեցրածներին տրամադրվող դրամական մրցանակների ֆոնդը կկազմի 14.9 մլն դրամ։

«Այն նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից»,- հավելեց Դումանյանը:

Առաջին տեղը գրաված հեծանվորդը կստանա 1 միլիոն դրամ, 2-րդ տեղը` 600 հազար դրամ, իսկ երրորդ տեղը՝ 400 հազար դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ