Մակրոնը ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Անն Լույոն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է օգոստոսի 25-ին։

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան էր նշանակվել Ժոնաթան Լաքոտը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհավորում եմ Անն Լույոնին, որն այսօր Պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրամանագրով նշանակվել է ՀՀ -ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և նրան մաղթում հաջողություն այս պահանջկոտ առաքելության մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ