Սեյրան Օհանյանը շիշը շպրտեց պատգամավորի վրա. Ինչ է կատարվում ԱԺ նիստերի դահլիճում

Ազգային ժողովում իրավիճակը այսօր կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։

Երբ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։

Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։

Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։ Մեր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ կադրեր  ԱԺ նիստերի դահլիճից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ