«Կապկային սեթևեթանքներ չանեք…». Վարչապետը Աղվան Վարդանյանին հիշեցրեց իրենց վարչապետի թեկնածուի՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի «կապիկությունը»

«Կարծում եմ, որ բոլորս գիտենք. որոշ քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուներ 1999թ. հոկտեմբերի 27-ի առիթով կապիկություն էին անում՝ ասելով, որ այն մարդիկ, ովքեր գլխատել են Հայաստանի Հանրապետությունը, ռոմանտիկներ են: Եվ այդ ռոմանտիկները կոնկրետ քաղաքական ուժերի հետ կոնկրետ առնչություններ ունեին, և այդ քաղաքական ուժն ասում է, որ իրենք նախկին չեն լինում: Եվ որոշ մարդիկ նեղված են, որ զրկված են հերթական ռոմանտիզմը ցուցաբերելու հնարավորությունից»,- ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի՝  ԱԺ-ում սահմանափակումները, իսկ նրա խոսքով՝ կապիկությունը դադարեցնելու վերաբերյալ հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանի ժողովրդի կամքով ձևավորված ինստիտուտները միանշանակ պաշտպանված են լինելու՝ ուզում է դա որևէ մեկին դուր գա, թե ոչ. «Եվ թող որևէ մեկը կապկային սեթևեթանքներ չանի»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ