Վարդան Ղուկասյանը որոշել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Վարդան Ղուկասյանը որդու հետ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո որոշել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին:

Մեզ հասած տեղեկություններով՝ վերջինս հիմա բանակցում է ՀՀԿ-ի հետ, ոչ թե «Պատիվ ունեմ»-ի հետ, որ իրեն առաջադրեն։

Բանն այն է, որ «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, որը կարծես մտադիր է հրաժարվել ընտրություններին իր մասնակցությունից՝ հասկանալով, որ ջախջախիչ պարտություն կկրի ՔՊ թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ