«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար կաշառք է առաջարկել. հերթական կինը՝ մեղադրյալի աթոռին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմենուհի Գրիշայի Չաբուխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընդգրկված լինելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2021 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ-99-Ն հրամանագրով նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում, 2021 թվականի հունիս ամսին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակչուհի Լիլիթ Գրիշիկյանին խոստացել է տալ 20.000-30.000 ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:

Նույն ժամանակահատվածում Արմենուհի Չաբուխյանը Սպիտակ քաղաքի մեկ այլ բնակչուհու՝ Անժիկ Հայրապետյանին, խոստացել է տալ կաշառք, կամ վերջինիս այլ առավելություն առաջարկելով՝ նվազեցնել նրա կողմից իրեն ունեցած պարտքի գումարը՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ