Ռուսաստանի կողմից արտերկիր զենքի մատակարարումը իր իրավունքն է. Զախարովան պատասխանել է Ալիևին

Ռուսաստանի կողմից արտերկիր զենքի մատակարարումը Մոսկվայի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին վերաբերող հարցին:

«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխգործակցություն ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, որ Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը:

CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիևը «անտրամաբանական» էր որակել ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանին զենք մատակարարելու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ