«Հզոր են եղել տղաներդ». Մարիետա Բալայանն այս պատերազմում երկու որդի է կորցրել


Հաղորդավար Վահե Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մարիետա Բալայանը այս պատերազմում ոչ թե մեկ, այլ երկու որդի է կորցրել: Մարիետայի ձեռքին երկու որդիների պարգևներն են: Բայց չի բացել փաթեթները՝ տեսնելու, թե ինչ շքանշաններ են.

«Չեմ էլ նայել»,- ասում է շփոթված: «Եկեք միասին նայենք»,- առաջարկում եմ: Երկու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի… «Հզոր են եղել տղաներդ»,- հուզվում եմ: «Այո՛, հզո՛ր են եղել»,- արձագանքում է՝ շեշտելով հզոր բառը:
«Մեծս՝ Վահեն, սովորում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում, ուզում էր հոգևորական դառնալ: Երկու տղաներս՝ Դավիթն ու Վահեն, միասին գնացին ծառայության: …

Վերջին անգամ որդիներիս հետ խոսել եմ հոկտեմբերի 9-ին, ժամը յոթին: Դավիթս զանգեց: Այնքան էլ երկար խոսեցինք. սովորաբար միայն կարճ հաղորդագրություններով էինք սահմանափակվում: Ինձ էր ոգի տալիս. «Բան չկա, մա՛մ ջան, նորմալ է ամեն ինչ»: Շատ գործողությունների էին մասնակցել, բայց մինչև այդ էլ միշտ «ծածկագրերով» էինք խոսում: Դավիթը կրտսեր սերժանտ, դիրքի ավագ էր, Վահեն՝ դիպուկահար: Դավիթս դիրքի պատասխանատուն էր, իսկ Վահես հրամկազմի հետ հետախուզական գործողությունների էր գնում:

Երբ ամսի 10-ին զանգ չեղավ նրանցից, մտածեցի՝ կապ չի եղել, կամ հարմար չի եղել զանգելը: Իրենց առջև պայման էի դրել՝ հարմար մի պահի պարզապես զանգեն, ասեն՝ «Մա՛մ», ձայները լսեմ: Երբ ամսի 11-ին էլ չզանգեցին, արդեն անհանգստացա: Փորձեցի ինքս զանգել, բայց բոլոր համարները անհասանելի էին: Միայն մի կամավորական էր արձագանքում, հույս տալիս: Երբ ամսի 16-ին գրեցի՝ խնդրելով օգնել գտնելու տղաներիս, այլևս չպատասխանեց: Այդ համարն էլ էր անհասանելի: …Վերջերս նա ինձ այցելության եկավ, ասաց, որ ամեն ինչ գիտեր, բայց չէր կարողանում ասել…»
Armenia Today»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ