«Քիչ է մնում՝ միջազգային հանրությանն ու Մինսկի խմբին մենք հարցնենք, թե ինչով կարող ենք օգնել»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, որ Արցախյան երկրորդ պատերազմը տանուլ տված Հայաստանը թուլացած է ու միջազգային անվտանգության կարիք ունի, հիմնավորելու ու պատճառաբանելու կարիք չկա։

Բայց որ միջազգային հանրությունը չկարողանա կամ չուզենա մի սանձարձակ, լկստված խանիկի հարցերը դնի ու լուծի, ու բոլոր առանցքային երկրների դեսպաննների՝ Սյունիք, Գեղարքունիք ու Երասխ այցելություններով ուղերձ հղի սանձարձակ, միջազգային կարգին ձեռնոց նետող խուլիգանին, այ սա արդեն բացատրություն չունի։

Ո՛չ կարողանում են սեղանի կողքը նստացնել, ո՛չ կարողանում են պարտադրել, որ իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարի, ոչ իրենց մանդատն են կարողանում աշխատացնել․․․

Քիչ է մնում միջազգային հանրությանն ու Մինսկի խմբին մի հատ էլ մենք հարցնենք, թե ինչով կարող ենք օգնել․․․»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ