Ջրառատում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Երկու փուլից բաղկացած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս տարվա ծրագրով նախատեսվում է հողային և հիմքերի կառուցման աշխատանքների իրականացում, արտաքին պատերի շարվածք՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցում և դռների ու պատուհանների տեղադրում։

Ծրագրի արժեքը 45.6 մլն դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Շինարար» ՍՊԸ կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ