Ժիրինովսկին պահանջում է քրեական գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի նկատմամբ

Ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջել է քրեական գործ հարուցել Ադրբեջանից հնչող վիրավորանքների համար: Նա մտադիր է նամակ հղել Ադրբեջանի ղեկավարին՝ նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Վլադիմիր Սոլովյովի ռադիոհաղորդման ժամանակ: Վահաբզադեն օրերս տեսաուղերձ էր հրապարակել, որում առկա են վիրավորանքներ՝ հասցեագրված թե՛ անձամբ Ժիրինովսկուն, թե՛ ռուս ժողովրդին:

Ըստ Ժիրինովսկու՝ արտերկրում ռուսաստանցի հայրենակիցների պաշտպանության համար անհրաժեշտ է ստեղծել ազգային հարցերի նախարարություն, պետք է գործեն դատախազությունը և դիվանագետները, իսկ յուրաքանչյուր դեսպանատանը պետք է լինի ազգամիջյան հարցերով մասնագիտացած իրավաբան, որը կդիմի դատարան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ