Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում կտեղադրվի 10 հակակարկտային կայան

Գումարի 55 տոկոսը՝ պետության, 45 տոկոսը՝ համայնքային բյուջեից և 12 մլն դրամի շրջանակներում Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում կտեղադրվի 10 հակակարկտային կայան։

Կայաններն արդեն ձեռք են բերվել, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ