Ընդդիմադիր պատգամավորների ելույթներում վտանգավոր կարմիր գծեր կան, որոնք պարբերաբար հատվում են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կարծիքով այն բառապաշարը, որը եղկելի է ԱԺ համար, չի դրսևորվում բոլորի կողմից:

«Գործ ունենք ընդդիմության կողմից անընդհատ շահարկումների, սին մեղադրանքների: Մենք էլ ենք հավատում, որ այսպես երկար շարունակել չենք կարող: Ընդդիմադիր պատգամավորների ելույթներում վտանգավոր կարմիր գծեր կան, որոնք պարբերաբար հատվում են»,-նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ իրենց քաղաքական թիմի թերացումները կարող են նշել ոչ թե ԱԺ ընդդիմությունը, այլ արտախորհրդարանական ընդդիմությունը:

Կառավարության նոր անդամները, ըստ պատգամավորի նոր ավյուն կհաղորդեն մեր երկրին․ «Արդարադատական համակարգում սպասվում է շատ մեծ ռեֆորմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ