ԱՄՆ-ում մեկշարժիչանի ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր

ԱՄՆ-ի Միննեսոթա նահանգում Mooney M20 մեկշարժիչանի ինքնաթիռ է ընկել բնակելի տան վրա։ Այդ մասին հայտնել է CBS Minnesota հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Վիկտորյա քաղաքում, տեղի ժամանակով ժամը 17։40-ին

։ Ավիավթարի հետևանքով զոհվել է մի քանի մարդ։ Ինքնաթիռն օդ էր բարձրացել Ալեքսանդրիայի օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Իդեն-Փրերի քաղաքի օդանավակայան։ Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ