«Տեսանյությում խոսվում է հենց այս կեղծ թիրախների մասին». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

Տեսանյությում խոսվում է հենց այս կեղծ թիրախների մասին, որոնք թվով մեկ տասնյակից քիչ պակաս հասցվեցին առաջնագիծ։ Թշնամին այս թիրախներից յուրաքանչյուրին խոցել է մի քանի անգամ։
Հատուկ շնորհակալություն իմ ընկերներին՝
Grigor Ter-Ghazaryan
Hakob Hakobyan

Արծրուն Հովհաննիսյանն 2020 թվականի մարտ ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) պետ։ 2020 թվականի հուլիս ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ։

2010 — 2012 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան։ 2013 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա պատմության ինստիտուտի հայցորդ է։

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու տարինեին մշակել է ինքնաձիգ զենք, որը ներկայումս դրված է նշյալ համալսարանի թանգարանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ